persona_logo

Ողջույն, մենք PBA-ն ենք

Մենք ստեղծում ենք մշակույթ՝ փոխելով ժամանակակից ուսուցման արժեքներն ու մոտեցումները։

Director image

Ողջույն, ես Տիգրանն եմ, PBA-ի հիմնադիրը։ Մինչ դու ուսումնասիրում ես PBA-ը, արի մի փոքր պատմեմ քեզ մեր մասին։ PBA-ը իրականում քո տունն է, այն ընտանիքը, որտեղ դու պետք է միշտ սովորես և իրականացնես քո երազանքները։ Ես և իմ թիմը շատ ենք մտածել, թե ինչպես ստեղծենք այն ուղին, որը քեզ օգնելու է ինքնակատարելագործվելու և վստահելու, առաջինը, ինքդ քեզ։ PBA-ի մեծ հաջողությունները օֆլայն կրթական տիրույթում շատ հաճախ ստեղծում էին բազում անհարմարություններ մեր սիրելի ուսանողների մոտ, և որպեսզի PBA-ը պահպանի իր կորպորատիվ մշակույթը, որը նա ձևավորել էր տարիների ընթացքում, ես և իմ թիմը ստիպված հրաժարվում էինք օնլայն կրթության ձևաչափերից։ Սակայն մենք գտանք մի բան, որը ստիպեց մեզ մտածել։ Ասյուհետ PBA-ը հանդիսանում է միակ պրոֆեսիոնալ կրթական հարթակը հայալեզու լսարանի համար։ Վստահ եմ, որ ինչպես PBA-ի, այնպես էլ մյուս բոլոր ուսանողները կսիրեն այն, ինչ մենք պատրաստել ենք ձեզ համար՝ պահպանելով մեր կորպորատիվ մշակույթը և ներդնելով օնլայն կրթական ձևաչափի մեր լավագույն տարբերակը։

Տիգրան Հարությունյան

3000+

Ուսանող

15+

Ծրագիր

500+

Աշխատում են

650+

"Master" մակարդակ

Մեր մշակույթը

Մենք խթանում ենք ստեղծարարությունը և բաց փոխհարաբերությունները, ինչը թույլ է տալիս մեզ միասին հասնել հաջողությունների և մշտապես զարգանալ որպես ընկերություն։

Should icon

Մենք հավատում ենք, որ PBA-ը մեծ հնարավորությունների նոր սկիզբ է

Done

Կրթություն

PBA-ը ապահովում է բարձր կրթական որակ, որը հիմնված է փոքր խմբերով ուսուցման, անհատական մոտեցման, գործնական դասերի և գնահատման համակարգի վրա: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ուսանողին պետք է առանձնահատուկ մոտեցում լինի, ուստի մեր դասընթացները ստեղծված են այն միտումով, որ յուրաքանչյուր ուսանող կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցություն և զարգանալ իր սեփական տեմպով: Պարբերական քննությունները և պրակտիկ դասերը ապահովում են, որ ուսանողները կարողանան կիրառել իրենց գիտելիքները իրական նախագծերի վրա, ստանալով կիրառական և գործնական հմտություններ, որոնք կարևոր են իրենց մասնագիտական զարգացման համար:

Done

Կարիերա

PBA-ն ապահովում է կրթության բարձր որակ, որը պատրաստում է ուսանողներին կայուն ու հաջողակ կարիերայի: Մենք համոզված ենք, որ կրթությունը պետք է լինի բարձրորակ ու գործնական, ինչը թույլ է տալիս ուսանողներին ձեռք բերել այն գիտելիքները և հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: PBA-ն օգնում է ստեղծել կապեր ու հնարավորություններ, որոնք նպաստում են ուսանողների կարիերայի զարգացմանը, այսպիսով նրանք ոչ միայն ստանում են կրթություն, այլև դառնում են հաջողակ մասնագետներ։

Done

Ընտանիք

PBA-ը ոչ միայն կրթական հարթակ է, այլև ընտանիք, որտեղ ուսանողները կարող են զգալ իրենց որպես ընտանիքի մի մաս: Մենք ձգտում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ ուսանողները ոչ միայն ձեռք են բերում գիտելիքներ, այլ նաև զարգացնում հարաբերություններ, նոր կապեր և ընկերություն: PBA Ընտանիք՝ աջակցություն, համագործակցություն և ջերմություն, ինչը թույլ է տալիս մեր ուսանողներին իմանալ, որ նրանց կողքին միշտ կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և ոգեշնչել նրանց։

Մեր արժեքները

Այս 6 արժեքները միասին ձևավորում են PBA-ի կորպորատիվ մշակույթը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները ոչ միայն ստանում են կրթություն, այլ նաև դառնում են իրենց ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։

Icon
  • Երկարատև ուսուցում
  • PBA-ում անդադար ուսումը մեր հիմնական փիլիսոփայության կարևոր մասն է ։ Դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները շարունակում են կապ պահպանել մեր մենթորների հետ՝ շարունակելով զարգացնել իրենց հմտությունները և աշխատել պրակտիկ գործընթացների վրա, ինչը ապահովում է անընդհատ աճ և զարգացման հնարավորություններ նրանց կարիերայում։
Icon
  • Գործնական հմտություններ
  • PBA-ը կենտրոնանում է պրակտիկ ուսուցման ռազմավարության վրա։ Մեր ծրագրերը նախատեսված են գործնական հմտությունների զարգացման համար՝ հնարավորություն տալով ուսանողներին ավելի արագ յուրացնել բովանդակությունը և կիրառել այն պրակտիկ ծրագրերի շրջանակներում։
Icon
  • Հեռանկար
  • PBA-ը պատրաստում է իր ուսանողներին յուրաքանչյուր մասնագիտական մարտահրավերների՝ տրամադրելով նրանց այն հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ոլորտում աշխատելու և լավագույն արդյունքներ ցուցաբերել համար։
Icon
  • Թիմային ուսուցում
  • Համագործակությունը ուսուցուման սկզբունքային պայմաններից մեկն է։ Մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները համագործակցում են միմյանց հետ, փոխանակում գաղափարներ և միասին գտնում նոր լուծումներ՝ հարստացնելով իրենց պատկերացումները, ոլորտի և տարատեսակ խնդիրների լուծման հարցում։
Icon
  • Պրոֆեսիոնալ բովանդակություն
  • Մասնագիտական մոտեցումը PBA-ի կարևոր մշակույթներից մեկն է։ Մեր ծրագրերը ներառում են բարձրակարգ պրոֆեսիոնալ բովանդակություն, որը մշակված է ոլորտի առաջատար մասնագետների կողմից։
Icon
  • Տեխնոլոգիական ուսուցում
  • Մեր դասընթացները ստեղծված են նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի ուսանողները կարողանան քայլել ժամանակակից աշխարհում կատարվող փոփոխություններին համընթաց։
Blue circle

Մեր ուղին

  • 2019
  • PBA-ի ստեղծման գաղափարը
  • PBA-ի ստեղծման գաղափարը եղել է ընկերության համահիմնադիր Տիգրան Հարությունյանի կողմից։ PBA-ը ոչ ֆորմալ, սակայն ակադեմիական մոտեցում ունեցող կրթական հարթակ է, որտեղ ակադեմիական գաղափարը և ոչ ֆորմալ մոտեցումը դասապրոցեսին և բովանդակությանը ստեղծում են լիարժեք արդյունք կարճ ժամանակահատվածում։ PBA-ը հանդիսանում է առաջին պորֆեսիոնալ օնլայն կրթական պլատֆորմը Հայաստանում։
  • 2020
  • Մեկնարկ
  • “PBA-ը հիմնադրվել է 2020 թվականի սեպտմբերի 13 ին։ Մեկնարկային ժամանակահատվածում ընկերության հիմնական նպատակը Օֆֆլայն կրթական մոդելն էր` անհատականացված քննական շրջաններով և տարաբնույթ կրթական մոտեցումներով, որը շատ արագ ունեցավ մեծ տարածում և հաջողություն։
  • 2020
  • Մենթորների ընտրությունը
  • Քանի որ մեր առանցքային նպատակն էր ստեղծել բարձրակարգ կրթական ակադեմիա, մենք սկսեցինք փնտրել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից։ Մեզ համար շատ կարևոր էր, որ յուրաքանչյուր դասընթացավար ոչ միայն տիրապետի իր մասնագիտությանը, այլև կարողանա կատարել ուսումնական գործընթացի առջև դրված իր հիմնական նպատակները։
  • 2021
  • Դասընթացների սկիզբը
  • PBA-ը որպես օֆլայն կրթական հարթակ դասընթացների բովանադակությունը մշակում է այնպես, որ անկախ ուսանողի նախնական գիտելիքներից՝ նրանք ձեռք են բերում առաջադեմ հմտություններ։ Դասընթացի քննական շրջաններն այնպես են կառուցված, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ստանում ստուգել իր գիտելիքները յուրաքանչյուր մակարդակում և բարելավել դրանք հենց քննության ընթացքում։ PBA-ի օֆլայն դասընթացների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր մակարդակում ուսանողները անցնում են անհատական քննություն և ստանում համապատասխան որակավորում։
  • 2022
  • Նոր դասընթացների մեկնարկ
  • 2022 թվականին PBA-ը մեկնարկեց դասընթացների ընդլայման նոր փուլ։ Մեր նախնական առաջարկներից դուրս, մենք ներկայացրեցինք նոր մասնագիտացված ծրագրեր՝ HRM, Front-End Development, UI/UX Design, Graphic Design և շատ այլ մասնագիտությունների շուրջ։ Այս ընդլայնումը հնարավորություն տվեց PBA -ին մեծացնել ծառայությունների շրջանակը՝ գրավելով ավելի մեծ լսարաններ և տարածելով PBA-ի կրթական մոդելը և մշակույթը։
  • 2024
  • PBA.AM կայքի ստեղծման մեկնարկը
  • 2023 թվականի Հունվարի 25-ին PBA-ը մեկնարկեց իր պաշտոնական կայքի պատրաստման ընթացքը, որը իր մեջ ներառում է երկու կրթական մոդել, օֆլայն և օնլայն։ Օնլայն կրթական մոդելը իր բացառիկ մոտեցմամբ հանդիսանում է առաջին պրոֆեսիոնալ կրթական պլատֆորմը Հայաստանում։
  • 2020
  • Մեկնարկ
  • “PBA-ը հիմնադրվել է 2020 թվականի սեպտմբերի 13 ին։ Մեկնարկային ժամանակահատվածում ընկերության հիմնական նպատակը Օֆֆլայն կրթական մոդելն էր` անհատականացված քննական շրջաններով և տարաբնույթ կրթական մոտեցումներով, որը շատ արագ ունեցավ մեծ տարածում և հաջողություն։
  • 2021
  • Դասընթացների սկիզբը
  • PBA-ը որպես օֆլայն կրթական հարթակ դասընթացների բովանադակությունը մշակում է այնպես, որ անկախ ուսանողի նախնական գիտելիքներից՝ նրանք ձեռք են բերում առաջադեմ հմտություններ։ Դասընթացի քննական շրջաններն այնպես են կառուցված, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ստանում ստուգել իր գիտելիքները յուրաքանչյուր մակարդակում և բարելավել դրանք հենց քննության ընթացքում։ PBA-ի օֆլայն դասընթացների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր մակարդակում ուսանողները անցնում են անհատական քննություն և ստանում համապատասխան որակավորում։
  • 2024
  • PBA.AM կայքի ստեղծման մեկնարկը
  • 2023 թվականի Հունվարի 25-ին PBA-ը մեկնարկեց իր պաշտոնական կայքի պատրաստման ընթացքը, որը իր մեջ ներառում է երկու կրթական մոդել, օֆլայն և օնլայն։ Օնլայն կրթական մոդելը իր բացառիկ մոտեցմամբ հանդիսանում է առաջին պրոֆեսիոնալ կրթական պլատֆորմը Հայաստանում։

Ընկերություն

Մեր մասինԿապ մեզ հետԹիմ

Օֆլայն Դասեր

Օնլայն Դասեր

Համագործակցություն

ԱշխատանքԿարիերա

persona_grey_logo

© 2020 - 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

facebookinstagraminstagram