persona_logo

Terms & Conditions

ՆԵՐԳՐԱՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏԳԱՂՏՆԻՈԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԿՐԵԴԻՏՆԵՐ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԳՐԱՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔՈՒՄ

Մուտք դեպի կայք

PBA.AM կայք մուտք գործելու համար հարկավոր է գրանցվել կայքում ապա ահաստատելով էլ․ հասցեն մուտք գործել կայք։ Ընկերությունն իրավունք ունի առանց նախազգուշացման դադարեցնել կամ սահմանափակել մուտքը դեպի կայք ինչպես նաև օգտատերի ներգրավվածությունը կայքի ամբողջական կամ մասնակի բովանդակության հետ։

Հղումներ

Կայքում կարող են ընդգրկվել հղումներ դեպի այլ վեբկայքեր կամ այլ ինտերնետային աղբյուրներ: Քանի որ Ընկերությունը չի կարող վերահսկել այդ վեբկայքերն ու արտաքին այլ աղբյուրները, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրանց մատչելիության կամ ցուցադրման համար և չի կարող պատասխանատվություն կրել այդ վեբկայքերում կամ արտաքին աղբյուրներում առկա բովանդակության, գովազդների, ապրանքների, ծառայությունների կամ ցանկացած այլ նյութի համար: Բացի այդ, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ ակնհայտ կամ ենթադրյալ վնասի կամ կորուստի համար, որոնք կարող են առաջանալ (ուղղակի կամ անուղղակի ձևով) այդ վեբկայքերի կամ արտաքին աղբյուրների բովանդակության, ապրանքների կամ ծառայությունների օգտագործման կամ դրանց նկատմամբ վստահության արդյունքում:

Օգտատիրոջ Վարքագիծ

Յուրաքանչյուր օգտատիրոջ արգելվում է`
  • Կայքն օգտագործել բացառապես անձնական նպատակներով՝ հասանելություն տալ նույն հաշվին այլ մարդկանց կամ օգտատերերի, առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել ճշգրիտ, արդի և ճիշտ անձնական տվյալներ:
Կայքն օգտագործելիս օգտատերերը պետք է գործեն պատասխանատու, օրինական, քաղաքավարի և հարգալից կերպով՝ մյուս օգտատերերի, Ընկերության, դրա դուստր ձեռնարկությունների, գործընկերների և երրորդ անձանց նկատմամբ: Մասնավորապես, արգելվում է՝
  • Վերբեռնել, ցուցադրել, ուղարկել էլեկտրոնային փոստով կամ ցանկացած այլ միջոցով ֆայլեր, որոնք պարունակում են վիրուսներ, կոդեր, տեքստային ֆայլեր կամ նմանատիպ տարրեր, որոնք կարող են խաթարել, ընդհատել, ոչնչացնել, վնասել կամ սահմանափակել կայքի աշխատանքը կամ որևէ ծրագրային ապահովում և ֆունկցիա։
  • Խաթարել կամ ընդհատել Կայքի, դրա սերվերների կամ Կայքին միացված ցանցերի աշխատանքը կամ խախտել համապատասխան պահանջները, ընթացակարգերը կամ կանոնները:
  • Խոչընդոտել (կամ փորձել խոչընդոտել) Կայքի աշխատանքը, մասնավորապես՝ Կայքը վիրուսների ենթարկելով,նպատակային չափից ավելի ծանրաբեռնելով կայքի սերվերները, «սպամ» կամ ԴԴՈՍ հարձակումներ ուղարկելով և ծանրաբեռնելով Կայքի հաղորդագրությունների համակարգը
  • Կիսվել արտոնագրված կամ ոչ-հանրային տեղեկատվություններով կամ մուտք գործել սերվեր կամ հաշիվ, որի հասանելիությունը օգտատիրոջը հստակորեն չի տրամադրվել:
  • Փորձել գնահատել կամ ստուգել Կայքի խոցելիությունը, խախտել դրա անվտանգության կամ նույնականացման միջոցները առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
  • Կատարել որևէ անօրինական գործողություն կամ որևէ այլ գործողություն, որը կարող է խախտել Ընկերության, դուստր Ընկերության ձեռնարկությունները, հաճախորդների և երրորդ անձանց իրավունքները, ինչպես նաև խրախուսել երրորդ անձանց նման գործողություններ կատարել:
  • Վերբեռնել, ցուցադրել, հրապարակել Ընկերությանը պատկանող բովանդակությունը, ինչպես նաև ուղարկել էլեկտրոնային փոստով կամ որևէ այլ միջոցով չարտոնված կամ անցանկալի գովազդային բովանդակություն, զանգվածային էլ. նամակներ (Bulk mail), սպամ, շղթայական նամակներ կամ որևէ այլ նմանատիպ առաջարկներ:

Յուրաքանչյուր օգտատեր պարտավոր է պահպանել ինտերնետում իր վարքագծին և տեխնիկական տվյալների փոխանցմանը վերաբերող բոլոր գործող օրենսդրական և կարգավորող ակտերը: Ընկերությունն իր ամբողջական հայեցողությամբ իրավունք է վերապահում առանց նախազգուշացման արգելափակել կամ դադարեցնել ցանկացած օգտատիրոջ մուտքը Կայք՝ այս Պայմանների և դրան առնչվող փաստաթղթերի խախտման դեպքում՝ առանց վնասի փոխհատուցման:

Օգտատերերի ստեղծած բովանդակություն (երբ կիրառելի է)

Օգտատերերը ամբողջությամբ պատասխանատվություն են կրում ցանկացած բովանդակության համար, որը կարող են հրապարակել կամ վերբեռնել Կայքում, ինչպես նաև այդ բովանդակության հրապարակման, տարածման, փոխանցման կամ մատչելի դարձնելու հետևանքների համար: Ընկերությունը չի հավանության արժանացնում կամ հաստատում օգտատերերի կողմից ստեղծված որևէ բովանդակություն, կարծիք, առաջարկություն կամ ծանուցում և հրաժարվում է ցանկացած պատասխանատվությունից՝ կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն սահմաններում: Այնուամենայնիվ, Ընկերությունը վերապահում է իրավունքը, բայց ոչ պարտավորությունը, վերահսկելու Կայքի օգտագործումը և հեռացնելու ցանկացած բովանդակություն, որը, իր ամբողջական հայեցողությամբ, կարող է խախտել այս Պայմանները, լինել վիրավորական, անօրինական կամ որևէ կերպ անհամապատասխան: Օգտատերերը ընդունում են, որ Ընկերությունը կարող է ազատորեն և առանց որևէ սահմանափակման կամ փոխհատուցման օգտագործել Կայքում հրապարակված ցանկացած բովանդակություն՝ այն Կայքում ցուցադրելու, ինչպես նաև աշխարհի ցանկացած վայրում՝ ցանկացած այլ լրատվամիջոցում վերարտադրելու կամ ցուցադրելու նպատակով՝ Ընկերության, դրա ապրանքների և ծառայությունների խթանման և գովազդի համար:

Անհամապատասխան բովանդակության հաղորդում

Օգտատերերը կարող են հայտնել Ընկերությանը ցանկացած անհամապատասխան բովանդակության մասին՝ կապ հաստատելով «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով։

Ընկերություն

Մեր մասինԿապ մեզ հետԹիմ

Օֆլայն Դասեր

Օնլայն Դասեր

Համագործակցություն

ԱշխատանքԿարիերա

persona_grey_logo

© 2020 - 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

facebookinstagraminstagram