persona_logo

Terms & Conditions

ՆԵՐԳՐԱՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏԳԱՂՏՆԻՈԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԿՐԵԴԻՏՆԵՐ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ

PBA.AM հարթակում գործողությունների մեծ մասի համար անհրաժեշտ է ունենալ օգտատիրոջ հաշիվ, ներառյալ՝ բաժանորդագրություն գնելու և կայքի բովանդակությունից օգտվելու համար։ Ձեր հաշիվը ստեղծելիս և պահպանելիս դուք պարտավոր եք տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ վավեր էլ.փոստի հասցե և հեռ․ համար։ Դուք ամբողջությամբ պատասխանատու եք ձեր հաշվի և դրա միջոցով կատարվող բոլոր գործողությունների համար, ներառյալ ցանկացած վնաս (մեզ կամ ուրիշներին), որը կարող է առաջանալ, եթե ինչ-որ մեկը օգտագործի ձեր հաշիվը առանց ձեր թույլտվության: Հետևաբար, դուք պետք է զգուշությամբ վերաբերվեք ձեր գաղտնաբառին: Դուք չեք կարող փոխանցել ձեր հաշիվը մեկ այլ մարդու կամ օգտվել ուրիշի հաշիվներից: Եթե կապ հաստատեք մեզ հետ՝ խնդրելով մուտք գործել որևէ հաշիվ, մենք չենք կարող կաատրել այդ հարցումը , եթե չապացուցեք, որ տվյալ հաշվի սեփականատերը հենց դուք եք: Օգտատիրոջ մահվան դեպքում նրա հաշիվը կփակվի: Դուք չեք կարող կիսվել ձեր հաշվի մուտքի տվյալները այլ օգտատերերի հետ: PBA.am-ը չի միջամտի օգտատերերի միջև առաջացած վեճերին, որոնք համատեղ օգտագործել են մուտքի տվյալները: Նման տեսակ խնդիրներ առաջանալու դեպքում մենք կարող ենք արգելափակել օգտատիրոջ հաշիվը։ Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը կարող է առանց ձեր թույլտվության օգտվել ձեր հաշվից (կամ նկատում եք անվտանգության այլ խախտում), անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել մեր Աջակցության թիմին: Այդ դեպքում մենք կարող ենք խնդրել որոշ տվյալներ՝ անձը հասատտող փատաթուղթ, համոզվելու, որ դուք իսկապես տվյալ հաշվի սեփականատերն եք: Ուսանողները և Դասընթացավարները պետք է լինեն առնվազն 13 տարեկան՝ PBA.am-ում հաշիվ ստեղծելու և ծառայություններից օգտվելու համար: Եթե դուք 13 տարեկանից փոքր եք, սակայն բավարար տարիքում եք՝ առցանց ծառայություններից օգտվելու համար, դուք չեք կարող ինքնուրույն ստեղծել հաշիվ, բայց կարող եք ծնողին օգնությամբ բացել նոր հաշիվ և օգտվել կայքի բովանդակությունից: Եթե դուք 13 տարեկանից փոքր եք, ապա չեք կարող ստեղծել հաշիվ PBA.am հարթակում: Եթե պարզվի, որ դուք խախտել եք այս կանոնները, ձեր հաշիվը կարգելափակվի։ «ՊԵՐՍՈՆԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից սխալ տեղեկատվության տարածման համար։ Դուք ցանկացած պահի կարող եք փակել ձեր հաշիվը: Մանրամասների համար ուսումնասիրեք մեր Գաղտնիության քաղաքականությունը բաժինը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում հաշիվ ստեղծելիս կամ փակելիս:

Ընկերություն

Մեր մասինԿապ մեզ հետԹիմ

Օֆլայն Դասեր

Օնլայն Դասեր

Համագործակցություն

ԱշխատանքԿարիերա

persona_grey_logo

© 2020 - 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

facebookinstagraminstagram