persona_logo

Terms & Conditions

ՆԵՐԳՐԱՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏԳԱՂՏՆԻՈԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԿՐԵԴԻՏՆԵՐ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

PBA.AM հարթակում միայն Ընկերության հետ համագործակցող դասավանդողները կարող են ստեղծել և հրապարակել դասընթացներ։ Բոլոր օնլայն և օֆլայն դասընթացները բացառապես ստեղծվում են PBA.AM-ի դասավանդողների կողմից՝ ապահովելով բարձրագույն որակ և մասնագիտական մոտեցում։ Ոչ մի արտաքին դասավանդող կամ երրորդ կողմ չի կարող ավելացնել որևէ բովանդակություն PBA.AM հարթակում։

Երբ դասավանդողները հրապարակում են բովանդակություն, նրանք PBA.AM-ին տալիս են արտոնագիր՝ բովանդակությունը ուսանողներին տրամադրելու համար։ Սա նշանակում է, որ մենք իրավունք են ստանում PBA.AM կայքի միջոցով հասանելություն տրամադրել գրանցված ուսանողներին։ Դասընթացի կամ բովանդակության արտոնագիրը իրավասություն չի տալիս վերավաճառելու կամ տարածելու բովանդակությունը որևէ ձևով (օրինակ՝ փոխանցելով հաշվի տվյալները այլ մարդկանց կամ ապօրինի ներբեռնելով բովանդակությունը և տարածել տարբեր կայքերում)։

Իրավաբանական առումով, PBA.AM-ը ձեզ տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, ոչ փոխանցվող արտոնագիր՝ մուտք գործելու և դիտելու ձեր կողմից վճարված դասընթացի բովանդակությունը՝ միայն անձնական, ոչ առևտրային, ուսումնական նպատակներով։ Դուք չեք կարող կրկնորինակել, տարածել, փոխանցել, վաճառել, հեռարձակել, վարձակալել, փոխանակել, փոխադրել, փոփոխել, խմբագրել, պատչճենել աշխատանքները, կամ այլ կերպ փոխանցել որևէ բովանդակություն, եթե այդ իրավունքը հստակ նշված չէ PBA.AM-ի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված գրավոր համաձայնագրում։ Սա վերաբերում է նաև PBA.AM -ի API-ների միջոցով ստացված բովանդակությանը։

PBA.AM-ը սովորաբար գրանցումից հետո առաջարկում է երեք փաթեթ դասընթացներին հասանելիություն ստանալու համար։ Սակայն, մենք իրավունք ունենք ցանկացած պահի վերանայելու կամ չեղարկելու այդ հասանելիությունը, եթե Ընկերությունը ունի դրա իրավաբանական կամ քաղաքական հիմքերը, օրինակ՝ հեղինակային իրավունքի խախտում, վստահության և անվտանգության խախտման դեպքում։ Կայքի հասանելիությունը վերաբերում է միայն դասընթացի բուն բովանդակությանը, այլ ոչ լրացուցիչ ծառայություններին, ինչպիսիք են ուսուցչի աջակցությունը կամ հարցուպատասխանը, որոնք դասավանդողը կարող է դադարեցնել ցանկացած պահի։

Բացի այդ, եթե ուսանողը մեկնաբանություններ բաժնում խախտի կայքի օգտագործման քաղաքականությունը թողնելով անպատշաճ և վիրավորական մեկնաբանություն Ընկերությունը իրավունք ունի հեռացնել մեկնաբանությունը կամ արգելափակել օգտատերին։ Նույն դեպքում դասավանդողների հետ հանդիպումների ժամանակ եթե օգտատերը (օրինակ՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերի կամ անպատշաճ վարք դրսևորի ), մենք իրավունք ենք վերապահում արգելափակելու կամ սահմանափակելու այդ ուսանողի PBA.AM հարթակ կամ սահմանափակել օգտատերի հնարավորությունները։

Դասավանդողները չեն կարող ուղղակիորեն տրամադրել արտոնագիր ուսանողներին. բոլոր դասընթացները պետք է կառավարվեն և տարածվեն բացառապես PBA.AM հարթակի միջոցով։ Մեր հարթակից դուրս կնքված ցանկացած արտոնագիր կամ համաձայնագիր համարվում է անվավեր և խախտում է գաղտնիության քաղաքականությունը։

Ընկերություն

Մեր մասինԿապ մեզ հետԹիմ

Օֆլայն Դասեր

Օնլայն Դասեր

Համագործակցություն

ԱշխատանքԿարիերա

persona_grey_logo

© 2020 - 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

facebookinstagraminstagram