persona_logo

Terms & Conditions

ՆԵՐԳՐԱՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏԳԱՂՏՆԻՈԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԿՐԵԴԻՏՆԵՐ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

PBA.AM հարթակը պարտավորվում է պաշտպանել իր օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը և պատասխանատու կերպով օգտագործել այն։ Այս քաղաքականությունը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում անձնական տվյալները PBA.am հարթակում, որը ներառում է ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն դասընթացները:

Անձնական Տվյալների Հավաքագրում
Գրանցվելով PBA.AM կայքում մենք կարող ենք հավաքագրել հետևյալ անձնական տվյալները՝
  • Անուն Ազգանուն
  • Էլ․ հասցե
  • Հեռախոսահամար
  • Վճարման մանրամասներ (օնլայն և օֆլայն դասընթացներին մասնակցելու համար)
  • Օգտագործման տվյալներ (ինչպիսիք են օգտատերի IP հասցեն, Device-ի տեսակը և այլն)
  • Դասընթացի ընթացք և ներգրավվածություն (օրինակ՝ ավարտված թեստեր,քննություններ,սխալ և ճիշտ պատասխաններ դասերի վրա ծախսված ժամանակահատված և այլն)
  • Օֆլայն և Օնլայն դասընթացներ (ներառյալ դասընթացի գրանցման տվյալները և մասնակցությունը ֆիզիկական հանդիպումներին)
  • Կարծիքներ կամ հարցումներ, որոնք լրացվել են օնլայն կամ օֆլայն դասընթացների ավարտից հետո
Անձնական Տվյալների Օգտագործում

Մենք օգտագործում ենք օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝

  • Օնլայն Դասընթացներ`
  • Կառավարել օգտատերերի օնլայն դասընթացների առաջընթացը։ Օգնել առաջացած խնդիրների դեպքում և համապատասխան գրավոր թույլտվության ժամանակ կատարել համարժեք գործողություններ
  • Հետեւել ուսումնական առաջընթացին, ավարտված դասընթացներին կամ մակարդակներին ինչպես նաև թեստերի արդյունքներին
  • Ուղարկել հիշեցումներ և թարմացումներ դասընթացների ժամանակացույցի և հանձնարարությունների վերաբերյալ
  • Անհատականացնել օգտատերի ուսումնական փորձը և առաջարկել համապատասխան նյութեր
  • Օֆլայն Դասընթացներ`
  • Կառավարել գրանցումները և մասնակցությունը օֆլայն դասընթացներին
  • Հետևել ներկայության և դասերի ակտիվ մասնակցության ցուցանիշներին
  • Կապ հաստատել դասընթացի վայրի, ժամանակացույցերի և այլ կազմակերպչական մանրամասների վերաբերյալ
  • Ստեղծել դասընթցաի գնահատման հաշվետվություններ, տրամադրել հաավսատգիր կամ վկայական ըստ դասընթացի մակարդակի
Տվյալների Պաշտպանություն և Անվտանգություն

PBA.AM-ը կիրառում է ստանդարտներին համապատասխան անվտանգության միջոցներ, ներառյալ գաղտնագրումը բոլոր անձնական տվյալների պաշտպանության համար՝ անկախ նրանից դրանք առնչվում են օնլայն թե օֆլայն դասընթացներին։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ կանխելու անձնական տվյալների անօրինական հասանելիությունը, փոփոխումը, հրապարակումը կամ ոչնչացումը։

Տվյալների փոխանակում

PBA-ը չի վաճառում և վարձակալությամբ չի տրամադրում անձնական տվյալները երրորդ կողմերին։ Մենք կարող ենք կիսվել Ձեր տվյալներով վստահելի ծառայությունների հետ՝ օնլայն և օֆլայն դասընթացների ավելի արդյունավետ կազմակերպման համար։ Դրանց մեջ ներառված են

  • Օնլայն Դասընթացների - վիդեոքոնթենթի համար նախատեսված ծրագրեր, Էլ․ հասցեների համակարգման համար ծրագրեր,տվյալների վերլուծության ծրագրեր և այլն։
  • Օֆլայն Դասընթացների -  Դասընթացների անցկացման վայրը, միջոցառումների կազմակերպիչներ, որոնց կարող են անհրաժեշտ լինել մասնակիցների ցուցակները և ժամանակացույցերը:
Տվյալների Պահպանում

Մենք պահպանում ենք օնլայն և օֆլայն դասընթացների հետ կապված անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված նպատակների համար կամ որքան պահանջվում ըստ օրենքի։ Օնլայն Դասընթացների համար՝ Ձեր ավարտված դասընթացների հետ կապված բոլոր տվյալները կարող են պահվել անժամկետ։ Օֆլայն դասընթացների համար՝հաճախումների և գնահատականների տվյալները պահպանվում են հաշվետվությունների և սերտիֆիկատ տրամադրելու նպատակներով։

Եթե ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը կամ տվյալները, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցման թիմի հետ support@pba.am էլ․ հասցեով։ Որոշ դեպքերում տվյալները կարող են պահպանվել իրավական կամ վարչական նպատակներով։

Օգտատիրոջ Իրավունքները

PBA.AM-ի օգտատերերը, անկախ նրանից՝ մասնակցում են օնլայն թե օֆլայն դասընթացներին, ունեն հետևյալ իրավունքները՝ կապված իրենց անձնական տվյալների հետ.

  • Մուտքի Իրավունք – Օգտատերը կարող է պահանջել իր անձնական տվյալների պատճենը, որը մենք պահպանում ենք։
  • Ուղղման Իրավունք – Եթե ձեր տվյալները սխալ են կամ թերի, օգտատերը իրավունք ունեք պահանջելու շտկել այն։
  • Ջնջման Իրավունք – Օգտատերը կարող եք պահանջել ջնջել անձնական տվյալները, բացառությամբ իրավական կամ վարչական պահանջներով անհրաժեշտ դեպքերի։
  • Տվյալների Թարմացման Իրավունք - Օգտատերը կարող է թարմեցնել իր տվյալները յուրաքանչյուր պահի։ Տվյալների թարմեցման խնդիրների դեպքում Ընկերությունը պարտավոր է կարգավորել խնդիրը կամ թարմեցնել տվյալը ըստ օգտատերի պահանջի, եթե այն պատկանում է իրեն։
  • Տվյալների Պատճենման Իրավունք – Դուք կարող եք պահանջել ձեր տվյալների պատճենած տարբերակը, հաճախ օգտագործվող ֆորմաներով

Այս իրավունքներից որևէ մեկը կիրառելու ժամանակ հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել մեր աջակցամն կենտրոնին՝ support@pba.am

Քուքիների օգատգործում (Օնլայն Դասընթացների Համար)

PBA.AM-ը օգտագործում է քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ օգտատերերի փորձը բարելավելու, կայքի նավիգացիոն համակարգը վերլուծելու և օնլայն դասընթացների բովանդակությունը անհատականացնելու համար։ Քուքիների չեղարկումը կարող է սահմանափակել Ձեր հասանելիությունը և ազդել ուսումնական նյութերի օգտագործման գործընթացի վրա:

Քաղաքականության Թարմացումներ

PBA-ը իրավունք է վերապահում ցանկացած պահին փոփոխել կամ թարմացնել Անձնական Տվյալների Պաշտպանության քաղաքականությունը։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն անմիջապես կայքում հրապարակվելուց հետո։ Ձեր պարտականությունն է պարբերաբար վերանայել այս քաղաքականությունը՝ հնարավոր թարմացումներին տեղյակ լինելու համար։

Ընկերություն

Մեր մասինԿապ մեզ հետԹիմ

Օֆլայն Դասեր

Օնլայն Դասեր

Համագործակցություն

ԱշխատանքԿարիերա

persona_grey_logo

© 2020 - 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

facebookinstagraminstagram