persona_logo

Terms & Conditions

ՆԵՐԳՐԱՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏԳԱՂՏՆԻՈԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԿՐԵԴԻՏՆԵՐ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս բաժինը պարունակում է լրացուցիչ պայմաններ, բաժանորդագրության վերաբերյալ։ Բաժանորդագրվելով որևէ փաթեթին, դուք համաձայնում եք կայքի օգտագործման կանոններին, ինչպես նաև բովանդակության քաղաքականությանը։

Բաժանորդագրության Փաթեթներ

Բաժանորագրված փաթեթի տեսակից կախված է օգտատերի հարթակի նկատմամաբ հասանելության մակարդակը։ Դուք չեք կարող փոխանցել, տրամադրել կամ կիսվել Ձեր բաժանորդագրությամբ այլ անձանց հետ։ Մենք իրավունք ունենք ցանկացած պահի չեղարկել օգտատերի մուտքի թույլտվությունը բաժանորդագրության փաթեթներին և բովանդակությանը իրավական կամ քաղաքական պատճառներով։ Յուրքանչյուր խախտում կամ ոչ բարեխիղճ պահվածք հարթակում կամ հարթակից դուրս Ընկերութանը նկատմամբ թույլ է տալիս մեզ սահամափակել օգտատերի հասանելությունը հարթակին, մինչև անգամ ամբողջական հասցեի սահմանափակում։

    Բաժանորդագրության Փաթեթները Ներառում են`

  • Անվճար Պլան
  • 25 րոպե տեսադասընթացների անվճար դիտում
  • Հասանելիություն բոլոր հոդվածներին
  • 30 վայրկյան նախադիտում ցանկացած դասընթացից
  • Ստանդարտ Պլան
  • Լիարժեք հասանելիություն բոլոր հոդվածներին
  • Beginner-ից Intermediate մակարդակ
  • Մեկ օնլայն հանդիպում դասընթացավարի հետ
  • Սերտիֆիկատ՝ ըստ մակարդակի, Կապ մենթորի հետ՝ 1 անգամ
  • Պրո Պլան
  • Լիարժեք հասանելիություն բոլոր հոդվածներին
  • Beginner-ից Master մակարդակ
  • Կապ մենթորի հետ՝ 2 անգամ
  • Անհատականացված oֆլայն քննություն
  • Դիպլոմի կամ Հավաստագրի տրամադրում

Հաշվի Կառավարում

Դուք կարող եք չեղարկել Ձեր բաժանորդագրությունը՝ հետևելով մեր ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ էջում ներկայացված քայլերի հերթականությանը։ Եթե դուք չեղարկում եք Ձեր բաժանորդագրությունը, Ձեր փաթեթը ավտոմատ կերպով կդադարի վերջին վճարման օրվանից հետո։ Չեղարկման դեպքում հաշիվը կմնա ակտիվ մինչ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ բաժնում նշված օրը, ինչպես նաև դուք չեք ստանա բաժանորդագրության դիմաց վճարված գումարի հետվերադարձ։ Հավելենք, բաժանորդագրության չեղարկումը չի հեռացնում Ձեր հաշիվը PBA.am հարթակից:

Անվճար Փորձաշրջան և Նոր Գործարքներ

Ձեր բաժանորդագրությունը կարող է սկսել անվճար փորձաշրջանով: Անվճար փորձաշրջանի տևողությունը 3 Օր է որի ընթացքում դուք կարող դիտել դասընթցաների առավելագույնը 25 րոպե տևողությամբ։ Անվճար փորձաշրջանը ավարտվելուց հետո դուք կկորցնեք բաժանորդագրության հասանելությունը հարթակի նկատմամբ։ Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնել անվճար փորձաշրջանը և կասեցնել ձեր բաժանորդագրությունը, եթե որոշենք, որ դուք իրավասու չեք այն ունենալու համար։

Անվճար փորձաշրջանի ավարտից հետո ձեզ կառաջարկվի անցում կատարել Ստանդարտ կամ Պրո պլան՝ բովանդակության նկատմամբ հասանելությունը պահպանելու համար։ Անվճար փորձաշրջանի ավարտից հետո համակարգը չի գանձի որևէ գումար հետագա բաժանորդագության համար։ Եթե օգտատերը ​​չթարմացնի փաթեթը, ձեր հասանելությունը հարթակի բովանդակությանը կավարտվի, սակայն ձեր հաշիվը կմնա ակտիվ:

Հավելյալ տեղեկությունների համար, թե ինչպես դիտել Ձեր անվճար փորձաշրջանի և բաժանորդագրության պլանների մանրամասները, այցելեք ԳՆԱՑՈՒՑԱԿ էջ:

Վճարումներ

Բաժանորդագրման վճարը կցուցադրվի հենց գնման պահին, այնուհետ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ էջում: Դուք կարող եք այցելել մեր Վճարումներ էջը՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու այն վճարների և ամսաթվերի մասին, որոնք վերաբերում են Ձեր հաշվին: Ընկերությունը կարող է նաև ավելացնել հարկեր բաժանորդագրման վճարին, ինչպես նշված է «ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԿՐԵԴԻՏՆԵՐ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ» բաժնում: Վճարումները չեն վերադարձվում, ինչպես նաև մասամբ օգտագործված շրջանների համար վերադարձ կամ կրեդիտ չի տրվում, եթե այլ կերպ չի պահանջվում կատարել ըստ օրենքի: Վճարման վերադարձի քանաքականության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ» բաժանում:

Բաժանորդագրվելու համար դուք պետք է տրամադրեք վճարման միջոց: Այս պահին մենք ընդունում ենք վճարումներ՝ Visa, MasterCard, American Express և Arca քարտերով, ինչպես նաև Stripe վճարման համակարգով: Բաժանորդագրվելով որևէ պլանի և տրամադրելով Ձեր վճարման տվյալները դուք հնարավորություն եք տալիս մշակելու ձեր վճարուման հայտը՝ և ակտիվանցնելու համապատասխան փաթեթը։

Յուրաքանչյուր բաժանորդագրության ժամկետի ավարտին մենք ավտոմատ կերպով կթարմացնենք Ձեր բաժանորդագրությունը նույն տևողությամբ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք տրամադրել եք վճարման սպասարկման համար։ Բաժանորդագորթւյան գումարը չգանձելու դեպքում հարթակը թույլ կտա օգտվել ծառայություններից ևս 3 օր, որից հետո կրկին վճարումը ձախողելու դեպքում օգտատերի հասանելությունը կկասեցվի։

Եթե մենք չկարողանանք մշակել վճարման գործընթացը կամ եթե օգտատերը բողոքարկի վճարված գումարի համար, մենք կարող ենք դադարեցնել գործող բաժանորդագրությունը: Վեճերի լուծման և բողոքարկման հարցերի դեպքում Ընկերությունը գործում է ըստ ՀՀ օրենսդրության սահմանաված կանոնների։

Ընկերությունը իրավունք է վերապահում՝ փոխելու բաժանորդագրման փաթեթները և ծառայությունների արժեքները: Որոշ արժեքների փոփոխություններ կամ բաժանորդագրման փոփոխություններ ուժի մեջ կմտնեն օգտատերին ծանուցումից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ չի պահանջվում կիրառելի ըստ օրենքի:

Դասընթացների Օգտագործման Քաղաքականություն

Դուք չեք կարող կատարել հետևյալ գործողությունները, երբ մուտք եք գործում հարթակ կամ օգտագործում եք Դասընթացները.

  • Օգտագործել որևէ տվյալ կամ տեղեկատվություն, որը չի հանդիսանում ձերը, անուն,ազգանուն, անհատական այն տվյալներ, կամ ոչ իրական տվյալներ
  • Չներբեռնել դասընթացները, չտարածել դասընթցաների սցենարը" Transcript" Չտարածել տնային և քննական հարցերը, չտեսանկարահանել և չտարածել դասըթացների հարցերի և քննական հարցերի ճիշտ պատասխանները երորդ անձնաց հետ։
  • Տրամադրել ընկերությունից ձեռք բերված հատուկ կոդեր, պրոմո կոդեր, այլ երորդ անձնաց
  • Դասընթացների ավարտին տրվող վկայականը պետք է համապատասխանի հաշվի Անուն Ազգանունի հետ,այլ դեպքում Ընկերությունը իրավունք ունի ապաակտիավանցել օգտատերի փաթեթը կեղծ տվյալներ լրացնելու համար
  • Դասընթացի ավարտին Օնլայն առերես քննության ժամանակ ներկայանալ ճիշտ տվյալներով. Հակառակ դեպքում կեղծ անուն ազգանուն տրամադրելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի չտրամարդել ավարտման Հավաստագիրը կամ Դիպլոմը
  • Դասընթացի բովանդակության վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կապ հաստատել աջակցման թիմի հետ support@pba.am

Բաժանորդագրության պատասխանատվություն

Մենք չենք տրամադրում որևէ երաշխիք որևէ բաժանորդագրության պլանի վերաբերյալ,բացի այն հասանաելության տեսակներից ինչ ներառում է ենթադրայլ պլանը։ Ընկերությունը ցանկացած պահի իրավունք է վերապահում առաջարկել կամ դադարեցնել որևէ լրացուցիչ հնարավորություն ցանկացած բաժանորդագրության պլանում, ինչպես նաև փոփոխել կամ դադարեցնել բաժանորդագրության պլանի գործուներությունը ըստ հայեցողությամբ։ Յուրաքանչյուր բաժանորդագրության պլանի փոփոխման դեպքում Ընկերությունը պարտավոր է ծանուցել ակտիվ և ոչ ակտիվ բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։

Ընկերություն

Մեր մասինԿապ մեզ հետԹիմ

Օֆլայն Դասեր

Օնլայն Դասեր

Համագործակցություն

ԱշխատանքԿարիերա

persona_grey_logo

© 2020 - 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

facebookinstagraminstagram